«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) «Քեզ համար - Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթը 400 դրամ հաշվեկշռով ձեռք բերելու դեպքում բաժանորդը կարող է ստանալ այդ փաթեթի երկրորդ համարը, լիցքավորելով այն ընդամենը 100 դրամով:
Նշենք, որ «Քեզ համար- Էքսկլյուզիվ» սակագնային պլանի բաժանորդների համար ներցանցային ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր` 29.99 դրամ: Ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն է 9 դրամ, իսկ MMS հաղորդագրությանը` 19 դրամ:



























