Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ 21-րդ դարի կեսին Երկիր մոլորակի վրա էլեկտրական համակարգերի կոլապս տեղի կունենա։ Համապատասխա հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։

Մասնագետների գնահատմամբ՝ ամենայն հավանականությամբ 2050 թվականին արեւի նվազագույն ակտիվություն է գրանցվելու։ Այդ երեւույթը, ինչպես նշում են հեղինակները, առաջին հերթին կվերաբերի արեւի վրա հետքերի քանակի կրճատմանը։

Արեւի ակտիվության նվազման հետեւանքով հեիլոլորտի ծավալը 1/3–ով կկրճատվի։ Հենց այդ ոլորտում է գերակշռում լուսատուի մագնիսական դաշտը։ Դրա հետեւանքով Արեգակնային  համակարգի խորքում բարձր լարման մասնիկներ կհայտնվեն, որոնք, հնարավոր է, կհրահրեն մոլորակի էներգետիկ համակարգերի կոլապսը։