Ֆրանսիան եւ Չինաստանը 20 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել: Այս մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի ԱԳ նախարար Ֆու Ին Չինաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Հու Ցզինտաոյի եւ Նիկոլ Սարկոզիի միջեւ Փարիզում տնտեսական պայմանագրեր կնքելուց հետո:

Մասնավորապես, կնքված պայմանագրի համաձայն, Ֆրանսիան ատոմային էլեկտրակայանների համար 20 հազար տոննա ուրանի վառելիք կտրամադրի Չինաստանին, իսկ Պեկինը իրավունք է ստացել ձեռք բերելԿանադայում ուրանի հանքավայրից ուրանի արդյունահանման շուրջ 1/3-ը, որը պատկանում է ֆրանսիական ընկերությանը:

Բացի այդ, խոշոր պայմանագիր է կնքվել ավիացիոն արդյունաբերության ոլորտում, հաղորդում է BBC-ն: