2016 թվականի հուլիսին ներկայացվելուց 7 ամիս անց Pokemon Go խաղի վաճառքից ստացված եկամուտը գերազանցել է 1 մլրդ դոլարը, հայտնում է TechCrunch-ը:
Այսպիսով, Pokemon Go-ն արագությամբ ռեկորդակիր է դարձել միլիարդ դոլար վաստակած մյուս բջջային խաղերի շարքում, օրինակ՝ Candy Crush Saga եւ Puzzles & Dragons: Նշվում է, որ այսպիսի արդյունք է ձեռք բերվել, չնայած Pokemon Go-ն Չինաստանում նույնիսկ պաշտոնապես չէր թողարկվել:




























