Ամերիկյան Google կորպորացիան նոր գործառույթ կհավելի iPhone–ի համար Chrome–ում։ Խոսքը սկաների մասին, որով առաջ սարքավորված էր բացառապես ОС Android–ի համար Chrome–ը, հայտնում է Oane–ը։
Նոր հավելվածը գաջետի սեփականատիրոջից առանձնահատուկ ջանքեր չի պահանջում։ Կոդը հաշվելու համար պետք է մտնել ծրագիր, քլիք անել կոդերի սկաների վրա կամ ձեռքով հավաքել կոդը հավելվածի հասցեի տողում։ Փորձագետները նշում են, որ այս ծրագիրը մեծ հաջողություն ունի Հնդկաստանում, մինչդեռ Ռուսաստանում այդ նորարարությամբ գրեթե չեն հետաքրքրվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google–ի մշակողները Chrome 57 բրաուզերը համալրել են լրացուցիչ պաշտպանությամբ, որը չի թուլատրում ծովահենային կոնտենտի ներբեռնումը։ Chrome 57 –ի օգտատերերը չեն կարող օգտվել այն նյութերից, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով ու ամենայն հավանականությամբ կսկսեն այլ բրաուզերներ օգտագործել։ Թե այդ նորարությունից ով ավելի շատ կտուժի՝ փորձագետները դեռ դժվարանում են ասել։




























