Gmail–ը փետրվարի 8–ից դադարեցնում է Chrome բրաուզերով իր ծրագրի հասանելիությունը Windows XP եւ Windows Vista օպերացիոն համակարգերի համար։ Այս մասին հաղորդում է IDG News Service–ը՝ վկայակոչելով Google–ը։
Այսպիսով, ամերիկյան ընկերությունը հորդորում է օգտատերերին հրաժարվել Microsoft–ի հնացած օպերացիոն համակարգերից։ Google–ը նաեւ նշում է, որ Chrome բրաուզերի հնացած տարբերակներից օգտվողները ավելի խոցելի են հաքերների համար, ինչը հատկապես կարեւոր է Windows XP–ի համար, քանի որ Microsoft–ը դադարել է թողարկել օպերացիոն համակարգի անվտանգության թարմացումները։ Վերջին տվյալներով, Chrome բրաուզերի օգտվողների 5 տոկոսի համակարգչի օպերացիոն համակարգը Windows XP–ն է։




























