Apple ընկերությունը ապրիլի վերջից կսկսի iPhone սմարթֆոններ արտադրել Հնդկաստանում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կարնատակայի նահանգի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիյանկա Խարժի հայտարարությունը:
Apple-ը հեռախոսների արտադրության համար ընտրել է Բանգալոր քաղաքը: Սմարթֆոնները կհավաքի թայվանական Wistron Corp-ը:
Ներկայումս Հնդկաստանում Apple-ին է պատկանում սմարթֆոնների շուկայի առնվազն 5 տոկոսը: IDC-ի կանխատեսումներով՝ 2017 թվականին Հնդկաստանը կանցնի ԱՄՆ-ից եւ կդառնա Չինաստանից հետո սմարթֆոնների մեծությամբ երկրորդ շուկան:




























