Ղարաբաղյան հակամարտությունն ուղղակի սպառնալիք է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգությանը, կայունությանը եւ զարգացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը եւ ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին:

«Դա նրա՝ որպես ԱՄՆ-ի ներկայացուցչի գնահատականն է: Չմեկնաբանելով ԱՄՆ-ի դիրքորոշումը, որն իրավասու է սեփական սպառնալիքներն ինքնուրույն գնահատելու, նշենք, որ այս հակամարտությունը գլխավորապես ուղղակի սպառնալիք է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգությանը, կայունությանը եւ զարգացմանը:

Ինչ վերաբերում է ամերիկացիների հետ այդ հարցով շփումներին՝ դրանք դեռ պետք է կայանան, եւ հիմա ինչ-որ բան մեկնաբանելն անիմաստ է»,- ասել է Զախարովան: