ԱՄՆ հաշվիչ պալատը զեկույց է պատրաստել SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 հրթիռներում դեֆեկտի մասին։ Փաստաթղթում ասվում է, որ հրթիռներում վառելիք մղող տուրբինների թիակներում պարբերաբար ճեղքեր են առաջանում։
The Wall Street Journal–ի աղբյուրները հայտնում են, որ այդ խնդրի մասին ավելի քան մեկ տարի հայտնի էր։ Ընդ որում, NASA–ն զգուշացրել էր SpaceX–ին, որ նման ճեղքերը կարող են խոչընդոտ դառնալ թռիչքների համար։
SpaceX ընկերությունից հաստատել են խնդրի առկայությունը, սակայն հայտարարել են, որ շարժիչները մշակվել են հուսալիության անհրաժեշտ պաշարով։ Ընկերությունները փոփոխություններ կկատարի հրթիռի կառուցվածքում, որպեսզի խուսափի ճեղքերից։




























