Facebook-ի բջջային հավելվածում կհայտնվի նոր գործառույթ՝ «Ձեզ համար բացահայտեք մարդկանց»: Այս մասին հայտնում է Life-ը: 

Օգտատերերին առաջարկվում է մարդկանց գտնել ըստ հետաքրքրությունների՝ ընկերական կամ ռոմանտիկ հանդիպում կազմակերպելու համար: Մասնավորապես՝ կարելի է մի քանի լուսանկար տեղադրել եւ ձեր մասին հակիրճ գրառում կատարել

«Ձեզ համար բացահայտեք մարդկանց» կամ Discover People բաժինը սոցցանցից առանձին կգործի: Բաժնի փորձնական թեստավորումն անցկացվել է անցած տարվա վերջին Ավստրալիայում կամ Նոր Զելանդիայում: