Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ եղած պայթյունի արդյունքում զոհվածների թիվն աճում է:
Վերջին տվյալներով, նրանց թիվը հասնում է 45-ի, իսկ վիրավորվածներինը` նվազագույնը 90-ի:
Նախնական տվյալներով պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:




























