Պատժամիջոցների ընդլայնումից հետո ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ գործողությունները։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա խոստովանել է, որ պատժամիջոցները նախապես էին ծրագրվել։ «Նման պատժամիջոցները արագ հնարավոր չէ ներդնել, բայց ես կարծում եմ , որ ժամանակը ընտրվել է որպես արձագանք այն ամենին, ինչին մենք ականատես եղանք վերջին օրերին։ Մենք գիտեինք, որ նման տարբերակներ ունենք ձեռքի տակ, քանի որ դրանց մշակումն արդեն ընթացքի մեջ էր․․․Դրանք արդեն պատրաստ էին»,- ասել է Սփայսերը։
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ընդլայնումը կապակցված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի ու լիբանանյան «Հզբոլահ» շիա խմբավորմանը Իրանի ցուցաբերած աջակցության հետ։
Պատժամիջոցները տարածվում են Իրանի, ՄԱԷ , Ճինաստանի, Քուվեյթի ու Լիբանանի 13 ֆիզիկական անձանց ,նաեւ 12 ընկերությունների վրա։




























