Ռուսաստանի նախկին վարչապետ, Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Վիկտոր Չերնոմիրդինի հուղարկավորությունը կայացել է այսօր` հոկտեմբերի 5-ին, Նովոդեւիչի գերեզմանատանը:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահը եւ վարչապետը, կառավարության անդամներ, Պետդումայի պատգամավորներ եւ այլ քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ բիզնեսմեններ:

Վիկտոր Չերնոմիրդինին թաղել են իր կնոջ` Վալենտինայի կողքին, ով կյանքից հեռացել էր կես տարի առաջ:

Չերնոմիրդինը մահացել է նոյմբերի 3-ին, 73 տարեկան հասակում: Հոկտեմբերի 4-5-ը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է Սգո մատյան նրա մահվան կապակցությամբ: