«Թուրքական ավիաուղիների» օդանավը Իրանում արտահերթ վայրէջք է կատարել: ԻՐՆԱ-ն հայտնել է, որ Ստամբուլից Վիտնամ ուղեւորվող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով:

Ուղեւորը տեղի հիվանդանոց է տեղափոխվել: Հաղորդվում է, որ թռիչքը կշարունակվի, երբ ուղեւորի վիճակը բարելավվի: