Հայաստանում առաջին անգամ CTF EVN համակարգչային անվտանգության մրցույթ է անցկացվում: Միջոցառման շուրջ ստեղծված իրարանցումը եւ մասնակիցների թիվը գերազանցել է բոլոր սպասելիքները, 100-ից ավելի գրանցված մասնակիցներ, մոտ 25 թիմեր, NEWS.am-ի հետ զրույցում նշեց CTF EVN-Enterprise Incubator Foundation-ի (EIF) կազմակերպիչներից մեկի ներկայացուցիչ Մարի Բաղդասարյանը:

«Մեր կազմակերպությունն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, եւ տեղեկատվական անվտանգության ապահովումը ամբողջ աշխարհում այս գործընթացի անքակտելի մասն է: Հայաստանը բացառություն չէ: Մենք մի քանի նախագծեր ունենք՝ կապված կիբերանվտանգության հետ եւ ուրախ ենք մասնագետների հանդիպել, որոնք կիսում են մեր հետաքրքրությունը»,- հավելեց նա:

Նշենք, որ Capture the Flag (CTF EVN) մրցույթը Երեւանում առաջին անգամ է անցկացվում: Միջոցառման կազմակերպիչներն են Enterprise Incubator Foundation-ը (EIF), 1guard Security LLC and Microsoft Armenia-ն՝ Monitis Armenia-ի, Innovative Solutions and Technologies Center – ISTC-ի, Metronom-ի հետ համագործակցությամբ:

Մրցույթն անցկացվում է «Քո խաղը» ոճով եւ կտեւի 24 ժամ: Խաղացողներին հարցեր են տրվում եւ առաջարկվում է տարբեր բարդության ու թեմայով մի շարք խնդիրներ լուծել: Խնդիրներն առնչվում են տեղեկատվական անվտանգության հետեւյալ ուղղություններին՝ ծածկագրություն, գաղտնագրություն, կրկնակի վերլուծություն, ինժեներական վերլուծություն, վեբ, բջջային եւ ցանցային անվտանգություն: Արդյունքները կհրապարակվեն վաղը՝ փետրվարի 5-ին: Լավագույն թիմերը մրցանակներ կստանան: