Ցեոլիտի հայ արտադրողներն ուզում են օգտվել առաջարկից եւ դուրս գալ իրանական շուկա: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ցեոլիտ Պրո» ընկերության ղեկավար Ահարոն Չիլինգարյանը:

Ընկերությունը ցեոլիտի քարհանքեր է մշակում Նոյեմբերյանում:

«Իրանում ցեոլիտ կա, բայց որքանով մենք գիտենք, այն հիմնականում օգտագործում են միայն որպես ցեմենտի հավելում: Մենք ուզում ենք առաջարկել թե՛ պարարտանոյւթ, թե՛ ֆիլտրներ. Իրանի համար խմելու ջրի զտումը արդիական խնդիր է հատկապես Թեհրանի եւ մյուս խոշոր քաղաքների համար»,- նշել է Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտում աշխատանքի պայմաններին, ապա եթե ապրանքը վաճառվի Իրանին նրանց ազատ գոտուց, ապա այն, հնարավոր է, եթե ամբողջովին չազատվի մաքսերից, ապա գոնե ոչ սակագնային սահմանափակումները՝ ներմուծման արտոնագիր, քվոտաներ եւ այլն, կհանվեն:  Ւսկ մաքսային տուրքերը, հնարավոր է, ամեն դեպքում ավելի ցածր լինեն, քան արտասահմանից համանման այլ  ապրանքների համար:

Ընկերությունն արդեն պարարտանյութ եւ հողաբարելավման միջոցներ է արտահանել Ռուսաստան:

«Ցելոիտը նյութերը կլանելու եւ նյութեր տալու մեծ ունակություններ ունի: Այն կարող է ոռոգումից կամ անձրեւից հետո ջրի ավելցուկը կուտակել եւ չոր ժամանակ ջրել բույսերը:

Այն կարող է կապել ոչ միայն ջուրը, այլ նաեւ պարարտանյութը: Այդ դեպքում դրա ավելցուկը չի նստում հողում կամ ջրով մաքրվում: Ցեոլիտը կապում է այն եւ մատակարարում բույսերին: Իսկ դա նշանակում է, որ նույն պարարտանյութն ավելի քիչ կօգտագործվի, իսկ հողը մաքուր կմնա»,- պարզաբանեց Չիլինգարյանը: