Մեծ ԲՐիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) կզբաղվի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումով ՝ «նոր սերնդի գործակալներ պատրաստելու համար, որոնք կունենան թվային տեխնելոգիաների ոլորտում աշխատելու հմտություններ ու կկարողանան կանխել ռուսական կիբերհարձակումները», հայտնում է The Daily Telegraph–ը։ GCHQ-ն արդեն մեկօրյա դասընթացներ է կազմակերպում տասնմեկամյա երեխաների համար։ Միջոցառման նախապատրաստմանը մասնակցում է նաեւ Կիբերանվտանգության ազգային կենտրոնը (NCSC)։
ՄԻնչեւ 2020թ GCHQ-ն ծրագրում է առնվազն հազար աշխատատեղ ու կրթաթոշակ ստեղծել՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում բարձր ունակություններով ուսանողների համար։




























