Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 5-ին ստորագրել է «Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Նոր սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2013թ.՝ նախագահի երդմնակալության արարողությունից հետո:
Վրացական ընդդիմության կարծիքով, նոր սահմանադրությամբ Սահակաշվիլին հող է պատրաստում իր վարչապետ դառնալու համար: Սահակաշվիլին կարող է կրկնել ռուսական մոդելը, երբ Վլադիմիր Պուտինը երկու ժամկետից հետո դարձավ վարչապետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանում հոկտեմբերի 15-ին ընդունել են Սահմանադրության վերջնական տարբերակը: Խորհրդարանում նոր խմբագրման օգտին քվեարկել էր 112 մարդ, դեմ՝ ընդամենը 5-ը:





























