Իրանի ԶՈւ-ն պատրաստ է պաշտպանել երկիրը, եթե հակառակորդը սխալ թույլ տա: Այս մասին Իրանում մեկնարկած մեծածավալ ՀՕՊ զորավարժությունների ժամանակ ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապան կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, հայտնում է Tasnim-ը:
Նա ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունը նոնսենս է որակել: «Հաշվի առնելով Իրանի ԶՈւ հնարավորությունները՝ ես վստահաբար հայտարարում եմ, որ բոլոր սպառնալիքները մեր երկրի հասցեին անիմաստ են»,- նշել է նա:
Գեներալի խոսքով՝ Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ ԱՄՆ հռետորաբանությունը միայն առիթ է Իրանի նկատմամբ թշնամանք ցուցադրելու համար: «Եթե հակառակորդը սխալ թույլ տա, նրանց վրա մեր հրթիռների տարափ կտեղա»,- ասել է նա:



























