ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են մեր հանրապետության պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ պետգույքի մասնավորեցման, հաշվառման եւ գրանցման գործընթացի կանոնակարգման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է նշված բնագավառներում Արցախի եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: