ESO-ի գիտաշխատողներին հաջողվել է հսկայական աստղադիտակի օգնությամբ կարողացել են լուսանկար ստանալ, որում պատկերված են NGC 6334 (Կատվի թաթ) եւ NGC 6357 (Ծովախեցգետին) միգամածությունները:
«Ռոսիյսկի դիալոգ»-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Կատվի թաթ միգամածությունը գտնվում է Երկրից 5.5 հազար լուսային տարի հեռավորությամբ, իսկ Ծովախեցգետինը՝ 8 հազար լուսային տարի հեռավորությամբ:
Ստացված լուսանկարների շնորհիվ հաջողվել է պարզել, որ երեք «մատներն» ու ճանկանման հատվածները ջրածնի գազային ամպեր են:




























