Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը Ոստիկապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Ս. Շիրինյանն անցել է կադրերի տրամադրության տակ: Հարցին, թե ո՞րն է նման որոշման պատճառը, պատասխանեցին, որ պատճառ չկա եւ ոստիկանական համակարգում հաճախ են նման բաներ տեղի ունենում:
Ինքը` Սայադ Շիրինյանը հայտնեց, որ որեւէ պատճառաբանության մասին տեղյակ չէ եւ մեկնաբանություներ անել չի կարող:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանը ոստիկանության գնդապետ է եւ 2003 թվականից զբաղեցնում էր այդ պաշտոնը:
Դեռեւս հայտնի չէ, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը:





























