Գաղտնիք չէ, որ մեր հզոր հեռահաղորդակցային ընկերությունները տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում իրենց ծառայությունների գովազդի վրա։ Ի՞նչ անել, մրցակցությունը խեղդում է:
Սակայն զարմանալի է այն, որ շուկայում մրցակցությունը չի նպաստում, որ այսպես կոչված, լիցքավորման քարտերի չափսերի մեծանան։ Վերջիններս, ստվարաթղթի խնայողության համար ունիկալության աստիճան փոքրացել են։ Որպեսզի կարդաս դրանց վրա եղած տեքստը, հզոր խոշորացույց է անհրաժեշտ։ Իսկ շատ մեծահասակների համար շատ դժվար է մանր տառեր կարդալ։ Ահա այսպիսի հոգատարություն սպառողների նկատմամբ։
Նմանատիպ փոքր տառերով են նաեւ հայերեն տեղեկությունները ներմուծված սննդամթերքների վրա։ Ներմուծողները կատարում են իրենց առջեւ դրված պարտավորությունները, բայց ինչպե՞ս։ Կրկին խոշորացույց է պետք։ Իսկ մթերային խանութները, հասկանալի է, մանրադիտակներով եւ խոշորացույցներով հագեցած չեն։ Սրա վրա բազմաթիվ անգամ ուշադրություն է դարձվել, բայց...





























