Ճապոնական բեռնատար տիեզերանավ «Կոնտորի 6»–ը չի կարողացել կատարել իր գլխավոր առաջադրանքներից մեկը՝  տիեզերական աղբի հավաքումը, հայտնում է NHK–ը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Կոնտորի 6»–ը պետք է 700 մ երկարությամբ մետաղական շղթա բաց թողներ, որով էլեկտրական հոսանք պետք է ուղարկենին ուղեծրում տիեզերական աղբը արգելակելու համար, սակայն դա անել չի հաջողվել։

Ակնկալվում է, որ մինչեւ օրվա վերջ տիեզերանավը կվերադառնա Երկիր մոլորակի մթնոլորտի խիտ շերտեր։

Տիեզերական բեռնատարը գործարկել էին դեկտեմբերի 9-ին H-2B հրթիռ–կրիչի միջոցով Տանեգասիմա բազայից։