Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 6-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016-ի հոկտեմբերի 18-ին,. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրամանագրով Էմիլ Բաբայանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: