Anonymous հաքերային խմբավորման անդամները կոտրել են Freedom Hosting II հոսթինգ փրովայդերի կայքերը, հայտնում է The Next Web–ը;
Արդյունքում գաղտնազերծվել են Tor–ի ավելի քան 10 հազար կայքեր, որոնք օգտվում էին փրովայդերի ծառայություններից։ Յուրաքանչյուր ռեսուրսում հաքերները հաղորդագրություն են տեղադրել այն մասին, որ այդ միջադեպի համար մեղավոր է Freedom Hosting II–ը, որը դեմ է արտահայտվում մանկական պոռնոյի տարածմանը, բայց միաժամանակ սպասարկում է նման թեմատիկայով կայքեր։
Հաքերները պատճենել են հոսթերի տվյալների բազան ու հրապարակել այն բաց։
Have I Been Pwned? ռեսուրսի տեղեկություններով, որը մասնագիտանում է հաքերների հարձակումները ստուգելու վրա, համացանցում հայտնվել է 381 հազար օգտատերերի անձնական տեղեկություններ։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կոտրված կայքերից կեսից ավելին պարունակել է մանկական պոռնո։
Պարբերականը նշում է, որ իրավապահները ամենայն հավանականությամբ կուսումնասիրեն այս բազան, ինչը կարող է հանգեցնել զանգվածային ձերբակալությունների հակաիրավական կոնտենտով կայքերի օգտատերերի շրջանում։




























