Facebook սոցիալական ցանցը երկուշաբթի ներկայացրել է Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ կեղծ նորությունների դեմ պայքարի միջոցները, հայտնում է Reuters–ը։
Գործակալության տվյալներով՝ Facebook–ը համագործակցելու է առաջատար լրատվական կազմակերպությունների, այդ թվում՝ AFP–ի, BFM TV–ի, Express եւ Monde թերթերի հետ, որպեսզի երաշխիքներ ապահովի, որ սոցցանցում ֆեյք նորություններ կամ պատմություններ չեն հայտնվում։ Հաղորդվում է, որ ԱՄՆ–ում սոցցանցի օգտատերերը կարող են իրենց նորությունների ժապավենում ինքնուրույն նշել հրապարակումները, որոնք ֆեյք են։ Facebook–ը կհամագործակցի նաեւ փաստերը ստուգող Snopes ընկերության, ABC News եւ Associated Press գործակալությունների հետ։




























