Չեխիայում ուժի մեջ է մտնում օրենքը, որը հակասական կարծիքներ է առաջացրել բնակչության շրջանում: Հունվարի 1-ից Չեխիայի քաղաքացիներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ մինչեւ 15 գրամ մարիխուանա, 4 հաբ էքքստազի, երկու գրամ ամֆետամին, մեկուկես գրամ հերոին, մեկ գրամ կոկաին:
Թույլատրվում է տնային պայմաններում աճեցնել մինչեւ 5 թուփ կանեփ ու 40 հալյուցինոգեն սունկ, հաղորդում է Bagnet.org-ը:
Օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Չեխիայում թմրանյութերի գներն 30-40 տոկոսով ընկել են:
Վերանշյալ քանակությամբ թմրանյութերի համար քրեական պատասխանատվությունը հանվել է:




























