Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փորձագետները Աստանայում հանդիպման ժամանակ քարտեզի վրա սահմանագծել են «ան Նուսրայի» եւ չափավոր ընդդիմության կողմից վերահսկվող շրջանները, «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմահոմեդովը:
«Անցյալ շաբաթ մենք քարտեզների վրա սահմանագծել էինք «Իսլամական պետության» վերահսկած շրջանները այն շրջաններից, որոնք վերահսկում է չափավոր ընդդիմությունը: Այս հանդիպմանը քարտեզների վրա ավելի մանրամասն ենք մշակել այն շրջանների սահմանագծումը, որտեղ գործում է «Ջեբհաթ ան Նուսրան»: Առայժմ բոլոր հարցերում չէ, որ մեր կարծիքները համընկնում են: Ընդհանուր առմամբ հասել ենք քարտեզների վրա այդ շրջանները նշելուն»,- ասել է նա:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի Սիրիայում հրադադարի վերահսկողության համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը Աստանայում այսօր տեւել է մոտ 6 ժամ:



























