Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ամերիկյան ընկերությունները, որոնց թվում՝ Google–ը, Apple–ը եւ Facebook–ը, վերաքննիչ դատարան իրավաբանական հիմնավորում են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի դեմ իրենց առարկությունների մասին, հայտնում է BBC–ն։
«7 մուսուլմանական երկրներից մուտքը ԱՄՆ սահմանափակող հրամանը զգալի վնաս է հասցնում ամերիկյան բիզնեսին, նորարարություններին եւ, իհարկե, աճին»,- ասված է եզրակացության մեջ։ Այն պաշտպանել են 97 ընկերություն, որոնց թվում՝ ոչ միայն IT հսկաները, այլ նաեւ Levi Strauss & Co հագուստ արտադրողը։
Դիմումը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարան։ Այն ստորագրել են Twitter, Microsoft Netflix եւ Uber ընկերությունները։ Այն չի ստորագրել Tesla ընկերությունը, որի գործադիր տնօրեն Իլոն Մասքը Թրամփին կից խորհրդատվական խորհրդի կազմում է, նշում է Politico–ն։



























