Ինչո՞ւ Իրանը որոշեց փորձել նախագահ Թրամփին՝ անցած ամիս իրականացնելով բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Նույն հարցը կարելի է ուղղել նաեւ նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝՝ պաղեստինյան տարածքներում 5 հազար նոր տներ կառուցելու որոշման վերաբերյալ։ Այս մասին գրում է«Haaretz»–ի վերլուծաբանը։
Ըստ հոդվածագրի, Թեհրանը եւ Թել Ավիվը փաստի առաջ են կանգնեցնում Թրամփին՝ փորձելով հասկանալ թույլատրելիության սահմանը եւ նրա ճկունության աստիճանը։ ԱՄՆ–ի նախագահի պատասխանը երկու դեպքում էլ եթե ոչ նույնը, ապա նման էր։
«Իրանի դեպքում նախագահ Թրամփը կարող է խստացնել պատժամիջոցները եւ դուրս գալ միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրից։ Սակայն այդ դեպքում նա ստիպված է լինելու բախվել եվրոպական 3 պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի շահերին, որոնք ԱՄԿ–ի համապատասխան բանաձեւի ընդունումից հետո լուրջ ներդրումներ են սկսել իրականացնել Իրանում։ Էլ չասած ամերիկյան Boeing ընկերությունը, որը 16,5 միլիարդ դոլարի գործարք է կնքել Իրանի հետ եւ արդեն իսկ հայտարարել առաջին ինքնաթիռի մատակարարման մասին», –ասված է հոդվածում։



























