Դեպի Լուսին եւ Մարս ապագա թռիչքների ծրագրի շրջանակներում կամավորների ցամաքային մուկուսացման՝  Ռուսաստանի եւ Իտալիայի համատեղ նախագծի բյուջեն կկազմի շուրջ 40 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է նախագծի իտալացի համաղեկավար Սաուրո Ադիտատին, հաղորդում է ՌԲԿ գործակալաւթյունը։

«Աշխատանքային խումբը շուտով կսկսի բիոբժշկական նորարարական տեխնոլոգիաների, դեղագործության եւ առողջապահության ծրագրերի, ինչպես նեւ տնտեսական կարեւորության շուրջ բանավեճերը։ Նախագծի ընդհանուր բյուջեն... շուրջ 40 միլիոն եվրո է», – նշել է Ադիտատին։