Google ընկերությունը ներկայացրել է իր CrossCheck նախագիծը, որը թույլ կտա համատեղ ստուգել ոչ հավաստի տեղեկություններ պարունակող լուրերը, հաղորդում է TechCrunch։

CrossCheck–ը կոչված է զարգացնել առցանց լուրերի հավաստիությունը ստուգող գործիքները։ Մասնավորապես, լրատվական եւ ՏՏ ընկերությունները կհամատեղեն իրենց ջանքերը բանբասանքները, չճշտված կամ հատուկ կեղծ տեղեկությունները համացանցում հայտնաբերելու եւ հեռացնելու համար։

Ծառայությունը գործարկվելու է փետրվարի 27–ին Ֆրանսիայում եւ ակտիվորեն կիրառվելու է երկրում նախագահական ընտրությունների ողջ ընթացքում։