Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովի ժամկետը կարող է համաձայնեցվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի ու մարտին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ընթացքում, հայտնել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը։
«Մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել մարտի առաջին օրերին Ադրբեջանի նախագահի Իրան կատարելիք այցի եւ մարտի վերջին Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում»,- ասել է Ջագարյանը, պատասխանելով այն հարցին, թե երբ կանցնի Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Առաջին եռակողմ գագաթնաժողովն անցել է 2016-ի օգոստոսի 8-ին Բաքվում։



























