Թուրքիան ու Ադրբեջանը ընդլայնում են համագործակցությունը ռազմական ոլորտում: Այս անգամ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի Makina və Kimya (MKEK) ընկերության հետ` համատեղ ականանետեր արտադրելու շուրջ:

Նախնական տվյալներով, ականանետերը պետք է արտադրվեն Թուրքիայում թուրքական ընկերության տեխնոլոգիաներով, իսկ զինամթերքն` Ադրբեջանում:

Ականանետերի համատեղ արտադրություն սկսելու նախաձեռնությունը եկել է ադրբեջանական կողմից, հաղորդում է 1news.az-ը: