Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Մեծ Բրիտանի վարչապետ Թերեզա Մեյի հետ առաջին հանդիպման ժամանակ հորդորել է նրա հետեւել ԱՄՆ–ի նահագահ Թոնալդ Թրամփի օրինակին եւ պատժամիջոցների կիրառել Իրանի նկատմամբ, հաղորդում է BBC-ին։

Նա նշել է, թե բոլոր «պատասխանատու երկրները» պետք է արձագանքեն բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացրած Իրանի սադրանքին եւ սատարեն Թեհրանի դեմ նոր պատժամիցները։

«Ողջունում եմ նախագահ Թրամփի հետեւողականությունը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցում։ Կարծում եմ, մյուս երկրները պետք է հետեւեն այս օրինակին, հատկապես՝ պատասխանատու երկրները», – ասել է Իսրայելի վարչապետը։