Մարտկոցների հետ առաջացած խնդրի պատճառով Apple ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրություններում կփոխարինի  88 հազար 700 iPhone 6s սմարթֆոններ,հաղորդում է Gulfnews–ը։Ընկերությունը նամակ է հղել էկոնոմիկայի նախարարություն՝տեղեկացնելով երկրի իշխանություններին մարտկոցի թերության պատճառով 2015 թվականի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Չինաստանում արտադրված iPhone 6s–երի հետ կանչի մասին(որոշ սմարթֆոններ անսպասելի անջատվում են)։

Նշվում է,որ iPhone 6s–ի օգտատերերը սերիական համարով Apple–ի պաշտոնական կայքում կարող են ստուգել իրենց հեռախոսները։

Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ասել է,որ խոտանված սմարթֆոնների հետկանչը սպառողների շահերի պաշտպանության հարց է եւ ոչ թե անվտանգության խնդիր։