Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում վարկանիշային առաջատար Լեւոն Արոնյանը հանդիպեց մրցաշարի երկրորդ համար Վլադիմիր Կրամնիկի հետ: Հաղթողի գլխավոր հավակնորդների մրցամարտում Արոնյանը խաղաց սպիտակներով եւ առավելության հասավ 41-րդ քայլում:

Արդեն ավարտվել է նաեւ Շաքրիյար Մամեդյարովի եւ Հիկարու Նակամուրայի պարտիան: Գրանցվել է ոչ ոքի: