Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Մենք քննարկել ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,– ասել է նա։

Տուսկի խոսքով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին  համապատասխան։

Դոնալդ Տուսկն ասել է, որ ԵՄ–ն շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել միջնորդ ջանքերին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին։