Աստված տա, որ դա այդպես լինի: Այսպես է մեկնաբանել Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը, ըստ որի, մոտ ապագայում անազատաության մեջ գտնվող բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու:
«Եթե նման բան տեղի ունենա, ապա միայն օրենքի շրջանակներում, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ հիմքը դեռ ձեւավորված չէ: Դեռ չկա օրենսդրական բազա նրանց ազատ արձակման համար»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Գ. Սահակյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ազատ արձակվեց ՀՀՇ Լոռիի կառույցի ղեկավար, քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը: Դա տեղի ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից անմիջապես հետո:





























