Համաշխարհային ցանց հայերեն գրագրությունը մտցնել փորձելիս գլխավոր խնդիրը, որին բախվեցինք,  տեխնիկական եւ ծրագրային աջակցության բացակայությունն էր: Այս մասին փետրվարի 7-ին՝ Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ-ի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

Նրա խոսքով՝ լատինատառ գրագրությունն օգտագործելու միտումը հայտնվեց 2005 թվականին սոցցանցերի տարածմանը զուգահեռ: Սակայն 7 տարի հետո՝ 2012 թվականին մի քանի ակտիվիստներ այս փաստից սարսափի մատնվեցին՝ հասկանալով, որ դա սպառնում է ազգային ժառանգության կորստով: Այդ ժամանակ էլ որոշվեց  հայերեն այբուբենը մտցնել համացանցային օգտագործման մեջ: Փետրվարի 7-ի ընտրության համընկնումը պաշտոնական ամսաթվին միանգամայն պատահական է ստացվել:

«Գաղափարը մի օր երեկոյան ծնվեց՝ ապագա կնոջս հետ զրույցի ընթացքում: Նա անմիջապես ստեղծեց Մեսրոպ Մաշտոցի նկարով եւ հայկական այբուբենով պատկեր, որը հետագայում ակտիվորեն օգտագործվում էր համացանցում՝ այդպիսով սկզբնավորելով համացանցում հայկական այբուբենի օգտագործման քարոզչությունը: Նախաձեռնությանը հետեւեցին ուրիշ ակտիվիստներ, մենք քիչ էր մնում օրինագիծ կազմեինք, բայց առանց դրա էլ որոշակի հաջողությունների հասանք: Այժմ կնոջս հետ կատակում ենք, որ մեր առաջնեկը ոչ թե մեր երեխաներն են, այլ այս նախագիծը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հիշողությունները ներկայացրեց մամուլի քարտուղարը:

«Դրա հետ մեկտեղ, մենք համացանցում հայերեն տպագրելու տեխնիկական հնարավորություն ունենք, նույնիսկ տարբեր հավելվածներ են հայտնվել՝ որոնք մայրենի լեզվին են աջակցում: Լրատվական շատ կայքեր արգելափակում են հոդվածների տակ լատինատառ «հայերեն» մեկնաբանությունները՝ այդպիսով կոչ անելով արմատների հետ կապը չկորցնել: Հիշարժան է, որ համաշխարհային ցանցում իրենց լեզվի տարածմամբ են զբաղվում նաեւ մեր հարեւան վրացիները: Ըստ որում՝ այնտեղի ակտիվիստներն արդեն ապահովվել են եկեղեցու եւ կառավարության աջակցությամբ»,- հավելեց նա: