Իրանը ԱՄՆ–ի սպառնալիքներին կպատասխանի 1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, փոխանցում է ԻՐՆԱ–ն։
«Ոչ մի թշնամի չի կարող կաթվածահար անել իրանցի ժողովրդին։ Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատսախանեն ուրբաթ (1979-ի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը)»,– ասել է Խամենեին։



























