Չինաստանում տղամարդը կնոջը, որը փորձել է ցատկել տանիքից, փրկել է բռնելով նրա պոչ կապած մազերից: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Շենսի գավառում: Կինը ընտանեկան վեճից հետո փորձել է ցատկել տանիքից, սակայն ամուսինը հասցրել է բռնել նրա մազերից եւ այդպես պահել է 3 րոպե, մինչեւ օգնության են հասել ոտիկանները:
Ոստիկաններից մեկը տանիքի եզր է անցել եւ օգնել կնոջը բարձրանալ: Այդ ընթացքում նրա գործընկերները ամուսնուն եւ կնոջը բռնել են հագուստներից՝ թույլ չտալով ընկնել:











