Թուրք հաքերները փորձել են կոտրել Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) կայքը, հաղորդում է ORF հեռուստառադիոընկերությունը։
«Մեզ հայտնի է դարձել, որ գրոհը իրականացրել է թուրք հաքերների նույն խումբը, որը գրոհել էր նաեւ պաշտպանության նախարարության կայքը», – նշել է Ավստրիայի Ազգային խորհրդի վարչակազմի ներկայացուցիչ Սյուզանա Էնքը՝ հավելելով, թե միջադեպի հետ կապված խորհրդարանը դիմելու է ոստիկանություն։
Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի կայքը ենթարկվել էր DDOS–գրոհի փետրվարի 5–ին, այն ավելի քան 20 րոպե անհասանելի էր։ Տեխնիկական մասնագետներին հաջողվել է հետ մղել գրոհը, լուրջ վնաս կամ տեղեկությունների արտահոսք չի եղել։




























