ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց տվեց ԱՄՆ-ի իրական դեմքը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ Իրանում ВВС-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԻՐՆԱ-ն:
Նա նշել է, որ ոչ մի թշնամի չի կարողանա կաթվածահար անել իրանցի ժողովրդին: «Իրանցիներն այդ սպառնալիքներին կպատասխանեն փետրվարի 10-ին (1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի օրը)»,- ասել է նա:




























