Uber ընկերությունը, որը տաքսի կանչելու նույնանուն հավելված ունի, վարձել է NASA–ի ինժեներ Մարկ Մուրին՝ թռչող ավտոմեքենայի նախագծման համար, հաղորդում է Bloomberg–ը։

Ասեկոսեներն այն մասին, թե Uber–ը մտադիր է ստեղծել անօդաչու թռչող տաքսի, տարածվել էին անցած տարվա սեպտեմբերին՝ ինքնակառավրվող ցամաքյին տաքսիների փորձարկումներից անմիջապես հետո։

Հայտնի է, որ NASA–ում 30 տարի աշխատած Մուրը դեռւս 2010 թվականին հրապարակել է փաստաթուղթ, որտեղ հիմնավորել էր ուղղաթիռների նման ուղղահայաց վայրէջք եւ թռիչք իրականացնող էլեկտրական ինքնաթիռների ստեղխման նպատակահարմարությունը։