ԱՄՆ ուժերը Պրսից ծոցում «պտրաստականության ամենաբարձր վիճակի» են բերվել Իրանի հետ հարաբերություններում լարվածության խորացման եւ նրա զորքերի ու սպառազինության ընդհանուր պատրաստականության անհանգստության պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա, որը ցանկացել է անհայտ մնալ:
«Պատրաստականությունը սխալ ընկալվող հասկացություն է: Օրինակ՝ անպատրաստ ռազմական նավեր են համարվում այն նավերը, որոնք վերանորոգվում են կամ արդիականացվում են»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ միշտ ԱՄՆ ուժերի մի որոշակի մասը չի գտնվում պատրաստականության վիճակում:
ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները էականորեն լարվել են Թրամփի իշխանության գալուց հետո, որը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ նույնքան «բարի» չի լինի, որքան իր նախորդը՝ Բարաք Օբաման: Նա քննադատաբար է վերաբերվում նաեւ Իրանի հետ միջուկային համաձայնագրին:




























