Թուրքիան 2023 թվականին կընդգրկվի աշխարհի 10 զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում: Այս մասին Ստամբուլի Բողազըչի համալսարանի տեխնոպարկի բացման արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Anadolu-ի փոխանցմամբ, Էրդողանն ասել է, որ Թուրքիան դրան կհասնի կրթական բնագավառում ներդրումների, գիտահետազոտական եւ փորձարարա-կոնստրուկտորային (R&D) աշխատանքների ֆինանսավորման միջոցով:
Էրդողանը նշել է նաեւ, որ տնտեսության աճի տեմպերով Թուրքիան աշխարհում երրորդ, իսկ Եվրոպայում առաջին տեղում է:





























