ԱՄՆ վարչակազմը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի վավերացման գործընթացը Սենատում ուժեղացնելու է, եւ հույս ունի փակել այդ հարցը մինչեւ այս տարեվերջ:
«Սա ԱՄՆ ազգային անվտանգությանը վերաբերող հարց է: Երկու կուսակցություններն էլ աջակցում են պայմանագրին: Առաջարկում եմ ուշադրություն դարձնել այն հագամանքին, որ մենք ցանկանում ենք վավերացնել պայմանագիրը մինչեւ տարեվերջ Սենատի հին կազմով»,- »ՌԻԱ Նովոստի»-ին փոխանցմամբ` ասել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները ստորագրել էին Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում: Կողմերը մտադիր են 7 տարվա ընթացքում մարտագլխիկների քանակը կրճատել 3 անգամ:





























