Մոսկվան և «վեցնյակի» իր գործընկերները դեմ են յուրաքանչյուր քայլի, որը  արգելք կհանդիսանա Իրանի միջուկային ծրագրի իրագործման համար:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» հետ  զրույցում հայտնել է  ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման և վերահսկման դեպարտամենտի  տնօրեն Միխաիլ Ուլյանովը:

 «Եթե այս  գործարքը  չիրականանա, ապա խնդիրները, որոնք թվում է թե հաջողությամբ լուծվում են, նորից կսրվեն, և իրավիճակը կրկին անկանխատեսելի կդառնա:  Այս ամենը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ –ի, ո՛չ էլ  Իրանի  հարևանների շահերից` այդ թվում՝ Իսրայելի եւ Ռուսաստանի: Ոչ ոք այստեղ չի շահի» - նշել է Ուլյանովը:

«Հաշվի առնելով բոլոր սպառնացող վտանգները՝ Մոսկվան «վեցնյակի» գործընկերների հետ միասին  կողմ է, որ խուսափեն բոլոր այն քայլերից, որոնք կբարդացնեն իրավիճակը` ավելին, արգելք կհանդիսանան ունեցած պայմանավորվածությունների իրագործման մեջ»,- ավելացրեց  դիվանագետը: